Yelaket.am-ը գրում է.

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր քրոջ ամուսնուն աշխատանքի է տեղավորել Արտաշատի Ջրօգտագործողների ընկերությունում՝ որպես Վեդու ՋՕԸ-ի պետ:

32 ամյա Սահակ Առաքելյանը, որը մինչ այդ երբևէ աշխատանք չի ունեցել,
նշում է, որ մարզպետի հետ այդ թեմայի շուրջ զրույց չի ծավալել, պարզապես տեսել է՝ թափուր հաստիք կա ու դիմել է:

Անհավանական այս պատմությունն ամբողջացվում է վերոհիշյալ Սահակ Առաքելյանի պնդումներով, թե փողի խնդիր չունի ու Մոսկվայում թողելնելով քարի 2 սեփական արտադրամաս ու ավտոտեխսպասարկման բիզնես՝ եկել է ժողովրդին ծառայելու:

Ուրեմն, «ինքնազոհ» այս մարդը Ռուսաստաններում թողել է իր բիզնեսները, եկել ու սիմվոլիկ աշխատավարձով անցել ինչպես իքն է նշում ժողովրդին ծառայելու իր առաքինությանը:

Այստեղ հարց է առաջանում՝ եթե այդքան անհնագիստ էիք և ուզում էիք հայրենիքին ծառայած լինել, ինչու՞ էիք այդ բիզնեսները Մոսկվայում հիմնում:

Դժվարանում եմ քաղաքացուն, որը ակնհայտ ստում է, այսպես դիմել, բայց եթիկետի կանոններին զոհ գնալով ստիպված եմ:

«Հարգելիս», Դուք իսկապե՞ս կարծում եք, հանրությունը հավատալու է, թե մարդը, որը մինչ այդ չունենալով որևէ աշխատանք, համապատասխան փորձ ու գիտելիքներ, կարող է դիմել և առանց հանրահայտ ԽԾԲ-ի (խնամի, ծանոթ, բարեկամի), զբաղեցնել պետական պաշտոն: 

Եթե այո, կամ եթե գոնե Դուք հավատում եք Ձեր ասածներին, խնդրում եմ հաշվի առնել՝ ես էլ մինչ այս որևէ պետական պաշտոն չեմ զբաղեցրել, համապատխան փորձ ու գիտելիք էլ չունեմ, ինձ էլ նշանակեք պատասխանատու գործի, կանխավ շնորհակալ եմ:

Հա, չմոռանամ` սա Արարատի մարզպետի առաջին լավությունը չէ բարեկամին: Գարիկ Սարգսյանը մարզպետ նշանակվելուց հետո իր հետ մարզպետարան է բերել առնվազն 3 բարեկամների: Մորաքրոջ հարսը՝ Լիլիթ Միրզախանյանը, ով միաժամանակ կատարում է աշխատակազմի ղեկավարի գործառույթները, նշանակված է մարզպետի խորհրդական, մարզպետի օգնականի հաստիքը զբաղեցնում է Գարիկ Սարգսյանի քեռու տղան՝ Գևորգ Մանուկյանը, իսկ փոխմարզպետներից մեկը մարզպետի կնոջ հորեղբոր աղջկա ամուսինն է:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Հեղինակ՝ Սառա Դավթյան