Հարկերը շատ դեպքերում դրվում են, որ հետո կոռուպցիոն սխեմաներով իջեցվեն, իսկ երբ մենք կոռուպցիոն սխեման փակել ենք, հարկային վճարումները շատացել են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ հիմա կառավարությունը հարկային օրենսգրքի փոփոխման փուլում է եւ բոլորին հրավիրում է քննարկման.
«Բայց ասում ենք՝ մեզ մի խաբեք: Ով փորձի ինձ խաբել, իմ աչքի գրողն ա, ով ուզում է լինի»,-ընդգծեց Փաշինյանը: