«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին հեռացնելու մասին որոշումը խիստ դժգոհություններ է առաջացրել ընկերության աշխատակիցների մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության աշխատողները և որոշ վարորդներ պատրաստվում են այսօր բողոքի ակցիա անել:
Ի դեպ, տեղեկացնենք, որ երեկ քաղաքապետը ընկերությանը ներկայացրել է նոր տնօրենին` Ռուբեն Սարգսյանին: Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբեն Սարգսյանն այս ընթացքում անգամ հասցրել է բարեփոխումների առաջարկներ ներկայացնել քաղաքապետարան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: