Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական

Համակարգ:


Այս առնչությամբ, գյուղնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը:

Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե Դուք հանդիսանում եք`

- ապահովագրական շուկայի մասնագետ,

- գյուղատնտեսական արտադրության մասնագետ,

- վնաս գնահատող,

- գյուղատնտես,

- այգեգործ,

- ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ,

- գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ,

- ֆինանսական հաստատությունների մասնագետ եւ այլն։

Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման եւ սերտիֆիկացման դասընթացներին, որը կանցկացվի 2019 թ. փետրվարի 25-ից 27-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում (հասցե` Տերյան, 74)։

Մասնակցությունը եւ սերտիֆիկացումն ԱՆՎՃԱՐ են:

Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան Վնասի գնահատման հավաստագիր եւ հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ:

Դիմումներն ընդունվում են մինչեւ 2019 թվականի փետրվարի 20-ը:

Դիմումի ձեւանմուշին եւ այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով: