The Reputation Institute գլոբալ մասնավոր խորհրդատվական ընկերությունը, որը գործում է Նյու Յորքում և Կոպենհագենում ներկայացրել է իր չորրորդ տարրական վարկանիշային աղյուսակը, որտեղ ներկայացված է 50 պետություն, որոնք դասակարգվում են համաձայն բնակչության հավատարմության, հարգանքը, հիացմունքը և կապվածությունը այդ պետությունների հետ:

Երրորդ տարին անընդմեջ առաջին հորիզոնականը զբաղեցնում է Կանադան, որին հաջորդում է Շվեդիան, իսկ լավագույն եռյակը սահամանափակում է Շվեցարիան:

Վարկանիշային աղյուսակում 4-րդը Ավստրալիան է, 5-րդը` Նորվեգիան, 6-րդը` Դանիան, 7-րդը Նոր Զելանդիան, 8-րդը` Ֆինլանդիան, 9-րդը` Նիդերլանդներ, 10-րդը` Ավստրիան:

Հետաքրքիր է, որ վարկանիշային աղյուսակում ԱՄՆ շատ ցածր դիրք է զբաղեցրել 22-րդը, Բրազիլիայից հետո և Պերուից առաջ: Մի շարք եվրոպական պետություններ, որոնք պայքրում են տնտեսական ճգնաժամի դիմաց, ավելի բարձր դիրք են զբաղեցրել, քան Ամերիկան: Այսպես Իտալիան զբաղեցրել է 16-րդ, ֆրանսիան 17-րդ, Իսպանիան 18-րդ, Պորտուգալիան 19-րդ տեղերը:

Ամենաստորին հատվածում հայտնվել են Իրաքը 50-րդ, որին նախորդում է Իրանը, Պակիստանը և Նիգերիան: Չինաստանը զբաղեցրել է 44-րդ, իսկ Ռուսաստանը 46-րդ տեղերը: