Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
«Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով, մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին՝ ես իմ Ընտանիքի, Հարազատների, Ընկերների ու Հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»,- գրել է նա։
Արսեն Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ինքը այս գործում սեփական նախաձեռնությամբ է հայտնվել, որպես ԵԿՄ անդամ, իրեն ոչ ոք ոչինչ չի խնդրել եւ այս ընթացքում իր համար կարեւոր է եղել որպես ԵԿՄ անդամ, իր ազատամարտիկ ընկերների եւ իր համար ճշմարտացի տեղեկություններ ունենալ, թե իրոք Մանվել Գրիգորյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող զինվորի հացի յուրացման մեջ։
«Նախաքննությունն ավարտվել եւ եւ ես վստահաբար կարող եմ հայտարարել, որ Մանվել Գրիգորյանը որեւէ առնչություն չունի զինվորի հացի յուրացման հետ։ Էս մասո որպես ազատամարտիկ ես այլեւս անելքի չունեմ, հետագայում հնարավոր է դատարանում պաշտպանեմ Մանվել Գրիգորյանի իրավունքները դատարանում։ Զինվորի բաժինը յուրացնելու մասով մեղադրանքը ֆեյք է, սուտ է, շինծու է եւ վարույթն իրականացնող մարմինը պնդել է մեղադրանքը այս մասով միայն նրա համար, որովհետեւ նահանջի ճանապարհ չի տեսնում։ Ինձ որպես ազատամարտիկի մեղադրանքի մնացած մասն այդքան էլ չի հետաքրքրում»,- ասաց նա։