Խոյ. Աշխատեք արդար լինել ընտանեկան հարաբերություններում և թույլ մի տվեք, որ պատահական զգացմունքներն ազդեն ձեր ցանկությունների վրա: Մի շտապեք արտահայտել ձեր տեսակետը, անգամ եթե լիովին համոզված եք դրա ճշմարտացիության մեջ: Ունայնությունն ու շտապողականությունը խանգարում են ձեզ` ավարտին հասցնել սկսած գործերը, ինչպես նաև ֆինանսական դժվարությունների պատճառ դառնում:
Ցուլ. Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կդառնան, եթե դուք զիջողականություն դրսևորեք և չպնդեք ձերը մանրուքների վերաբերյալ: Մյուս կողմից էլ` չափից ավելի շատ եք ստիպված լինելու ժամանակ վատնել վիճաբանողներին հաշտեցնելու, ինչպես նաև այնպիսի հարցեր լուծելու վրա, որոնք ձեզ համար ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում: Չի բացառված, որ ստիպված լինեք շփվել ձեզ համար միանգամայն տհաճ անձանց հետ:
Երկվորյակ. Առավոտյան չափազանց բարդ է գտնել փոխզիջում` սեփական ցանկությունների, որոնք միշտ չէ, որ պարզ ու անմեղ են, և այն բանի միջև, թե ինչ են ձեզանից սպասում մտերիմները: Սակայն դուք չեք դրսևորում ձեր սովորական համառությունը, այդ իսկ պատճառով էլ կոնֆլիկտները չեն բորբորքվում, այլ` մարում են: Օրվա երկրորդ կեսը չափազանց բարենպաստ է ցանկացած համատեղ գործունեության համար: Առավել մեծ հաջողության կհասնեն նրանք, ովքեր կգերադասեն ներշնչել ու հրամայել։
Խեցգետին. Լավ օր է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության, ցանկացած տեսակի ոչ պաշտոնական շփումների համար: Համակրանք դուք նվաճում եք շատ արագ, սակայն բավական կանցնի, մինչև այսօր սկսած հարաբերությունները լուրջ բնույթ ստանան: Օրը չափազանց հարմար է նախաձեռնողականություն հանդես բերելու համար: Ձեզ կհաջողվի գտնել դաշնակիցների և օգնականների, հասնել պրոֆեսիոնալ հաջողությունների։
Առյուծ. Բարենպաստ օր է մանկավարժական և մարզչական գործունեություն ծավալելու համար:Օրվա ֆինանսական պատկերը չի կարող չուրախացնել` ձեր գործերի վիճակը կայուն է, դուք կարող եք ձեզ թույլ տալ ինչ-որ չպլանավորած գնումներ, հաճելի ծախսեր: Հաջող են անցնում ինչպես պաշտոնական բանակցությունները, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումները: Ցանկացած հանգամանքներում դուք պահպանում եք ձեր դեմքը, ինչը շրջապատի աչքում բարձրացնում է ձեր վարկանիշը:
Կույս. Օրը նաև կապված կլինի մի շարք կարևոր, և երբեմն ոչ այնքան հաճելի հարցերին պատասխաններ ստանալու հետ: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, չի բացառվում ռոմանտիկ հրապույր: Սակայն դրան հասնելու ուղին հեշտ չի լինելու, տրամադրվեք այն բանին, որ ստիպված եք լինելու պայքարել, դիմակայել ուժեղ հակառակորդի և պնդել ձեր տեսակետը դժվար վեճերում։
Կշեռք. Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր ինչ-որ անսովոր բաներ կանեն, կդիմեն գործողությունների, որոնք կփոխեն կյանքի ընթացքը: Նրանք կառաջնորդվեն նախազգացողությամբ, հաճախ իրենք իրենց հաշիվ չտալով տեղի ունեցողի վերաբերյալ: Այդ իսկ պատճառով էլ շրջապատի բացատրությունները բարդ կլինեն և կվերածվեն վեճերի: Դուք նաև պետք է զգույշ լինեք պրոֆեսիոնալ և ֆինանսական հարցերում։
Կարիճ. Շփումներում ամենակարևորը զգուշավորությունը կլինի, ձգտեք չարտահայտել ձեր կարծիքը մարդկանց կամ նրանց վարքագծի մասին: Ազդեցիկ մարդկանց աջակցության վրա հույս մի դրեք, փոխարենը դաշնակիցները շատ բան կանեն ընդհանուր գործի հաջողության համար: Չցանկանալով լսել շրջապատի կարծիքը, դուք ձեր գիծն եք առաջ տանում, և միայն ձեր տեսակետի ոչ ճիշտ լինելու ակնհայտ ապացույցը ձեզ կստիպի փոխել ձեր վարքագիծը: Ցավոք, այդ պահին շատ բան կորցրած կլինեք:
Աղեղնավոր. Այսօր կարելի է հաջողության հասնել ինչպես պրոֆեսիոնալ ոլորտում, այնպես էլ անձնական կյանքում: Դուք պատրաստ եք քննարկել ցանկացած, անգամ` ամենահիվանդագին հարց, հասկանում եք փոխզիջման գնալու անխուսափելիությունը: Հրաժարվեք չպլանավորած գնումներից, նվազագույնի հասցրեք զվարճությունների հետ կապված ծախսերը, մի վստահեք սակավածանոթ մարդկանց` որքան էլ որ ձեզ համար հաճելի լինի նրանց ասածները լսելը:
Այծեղջյուր. Դուք դժվարությամբ եք դիմակայում սեփական ցանկություններին, ինչը ձեզ երբեմն մղում է չմտածված քայլերի: Ձեզ խաբելը դժվար չէ, ինչից կարող են օգտվել անբարյացկամները, այնպես որ վստահեք միայն նրանց, ում լավ եք ճանաչում: Բարեբախտաբար, ընթացիկ գործերի մասին կարելի է և չանհանգստանալ, քանի որ դրանք համեմատաբար բարվոք վիճակում են: Իսկ ահա ապագային միտված պլանները արժանի են մանրակրկիտ ուսումնասիրման։
Ջրհոս. Հեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ, բանը կհասնի նրան, որ դուք կվիճեք անգամ նրանց հետ, ում հետ կցանկայանիք երկար և երջանիկ ապրել: Ցանկալի չէ քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են ֆինանսների, ապագա գնումների, վերանորոգման կամ տեղափոխության հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհիասթափվեն այն գործից, որին պատրաստ էին նվիրվել ամբողջությամբ:
Ձկներ. Ընտանեկան բազմաթիվ խնդիրներ ստիպված եք լինում լուծել ինքնուրույն, քանի որ մտերիմները չեն կիսում ձեր հայացքները: Դուք հակված չեք վեճերի մեջ մտնելու և երկար բացատրություններ տալու, և նման մարտավարությունը շատ արդյունավետ է: Պրոֆեսիոնալ խնդիրներն այնքան դժվար չեն, որքան ժամանակին ձեզ թվում էին, բազմաթիվ բարդ հարցերի ճիշտ պատասխանները ընկած են արտաքին մակերևույթին: