Նովոսիբիրսկի «Տնտեսական կառավարում» Գլխավոր վերահսկողական վարչության տնօրեն Նատալիա Մալինովսկայայի տանը խուզարկություն է իրականացվել: Նա խարդախությունների և պետական միջոցների՝ առանձնապես խոշոր չափերով զավթման մեղադրանքով կալանքի տակ է մինչև ապրիլի 1-ը: Խուզարկություն իրականացնողները նրա տանը հայտնաբերել են իսկական պալատ: Նրա տունը կահավորված է եղել անտիկ ոճի թանկարժեք կահույքով, իսկ պատի մեջ ներկառուցված գաղտնարանը լեփ-լեցուն է եղել դոլարի տրցակներով:
Ըստ հետաքննության վարկածի՝ Մալինովսկայան պատասխանատու է եղել ծառայողական ավտոպարկի համար: Մեքենաներն ուղարկվել են վերանորոգման, ու ինչպես ուժայիններն են կարծում, այդտեղ էլ գործել է փողերի յուրացման հանցավոր մեխանիզմ:
Հայտնի է նաև, որ Մալինովսկայայի ունեցվածքը գրանցված է եղել ոչ թե իր, այլ իր բարեկամների անուններով: