«Այսօր Իջևան քաղաքից գալիս, երբ հասա Դիլիջան, ճանապարհի մոտ կանգնած էին Մոնթե Մելքոնյան վարժարանի սաները, (որոնց յուրաքանչուր ուրբաթ արձակուրդ տալիս մինչև երկուշաբթի) որոնք սպասում էին, որ մեքենա կկանգնի և գոնե կհասցնի Երևան քաղաք, որտեղից յուրաքանչուրը կհասներ իր ընտսնիքին։ Ամենաահավորը նա է, որ մոտ 15 րոպե կանգնեցի ու նայում է ու ոչ մի մեքենա չկանգնեց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գարիկ Գալիկյանը:
«Կանգնեցի երեք հոգի նստեցին մեքենաս և ուղեվորվեցինք դեպի Երևան, երբ ճանապարհին զրուցում էինք պարզվեց, որ շատ սաներ անգամ չեն օգտվում արձակուրդից, քանի, որ մեծ մասը արձակուրդի անցնում է ճանապարհին։
Ինքս իմ մեջ մտածում էի ու հասկացա մեկ բան, որ երբ վարժարանը գտնվում էր Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում ավելի հեշտ էր սաների համար, հիմա երբ տեղափոխվել է Դիլիջան բնականաբար հենց միայն տրանսպորտը կարող է խնդիր լինել և ասենք Սյունիքից, կամ Վայոց Ձորից երեխաները չցանկանան ընդունվել վարժարան։
Ուզում եմ դիմել պատասխանատուներին և հասկանալ արդյո՞ք հնարավոր չէ տվյալ սաների համար ստեղծել տրանսպորտային միջոց, որը սաներին յուրաքանչուր ուրբաթ կտեղափոխի Երևան, իսկ կիրակի հետ կվերադարձնի Դիլիջան։
P.S. Նշեմ, որ ընդամենը կարծիք եմ արտահայտում և որևե մեկին պահանջ, կամ որևե մեկի վերաբերյալ դժգոհեւթյուն չեմ հայտնում»։