Դեպարդիեն խոստովանել է, որ իրեն ռուս է զգում, քանի որ ֆրանսիացիների դավաճանել են իրեն, իսկ իր սիրտը ռուս-ֆրանսիական է:

Ռուսական քաղաքացիությամբ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն շաբաթ օրը մամլո կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված է եղել  Մոսկվայի միջազգային 35-րդ կինոփառատոնի փակման «Ռասպուտին» կինոնկարին, հայտարարել է, որ ինքը իրեն ռուս է համարում:

Մամլո կոնֆերանսի ժամանակ դերասանը ուշացել է 20 րոպեով, սակայն իր ուշացումը բացատրել է, որ այստեղ նա զբաղված է ևս մեկ այլ նախագծով:

«Ֆրանսիացիները դավաճանել են ինձ, իսկ ես ինձ ամբողջությամբ ռուս եմ համարում, իսկ իմ սիրտը ռուս-ֆրանսիական է»,- նշել է Դեպարդիեն:

«Ռասպաուտին» ֆիլմում գլխավոր հերոսը խաղացել է արդեն ռուս կիոմատոգրաֆիայի հպարտություն Դեպարդիեն: Ֆիլմը, որտեղ նկարվել է նաև Վլադիմիր Մաշկովը, Ֆաննի Արդանը, Ֆիլիպ Յանկովսկին և Աննա Միխալկովան արդեն ցուցադրվել է մի քանի կինոփառատոններում:

Դերասանը պատմել է չորս սերիանանոց ֆիլմը արդեն ցուցադրվել է ֆրանսիական հեռուսաալիքով և ունեցել է մեծ հաջողություն հանդիսատեսների մոտ: