РЕН-ТВ հեռուստաընկերությունը հրապարակել է հետաքննությունը, որում տրվել են ռուսական շոու-բիզնեսի` էսկորտ ծառայություններ մատուցող գլխավոր աստղերի անունները։ Դերասանուհիները, հեռուստահաղորդավարներն ու Instagarm-ի աստղերը «հարվածի տակ են հայտնվել» վավերագրական ֆիլմում։ Նրանից մեկը Serebro խմբի նախկին մենակատար Օլգա Սերյաբկինան է, ով հայտնի է ոչ միայն վոկոլային տվայլներով, այլեւ Instagram-ում անկեղծ լուսանկարներով։ Հրապարակվել է գնացուցակը, որում նշված է հայտնի աստղի անունն ու գումարը, որը պոտենցիալ պատվիրատուն պատրաստ է վճարել նրա հետ գիշերվա համար։ Ըստ դրա՝ Օլգա Սերյաբկինային հնարավոր է «պատվիրել» 30 հազար դոլարով։
«Ֆադեեւը մեզնից սեքսուալ «ահաբեկիչներ» էր ստանում, քանի որ ամենալավը վաճառվում են էրոտիկան եւ սկանդալները»,- SEREBRO խմբի պրոդյուսերի հետ համագործակցության մասին նշել է Լենա Տյոմնիկովան եւ կարծես թե իրավացի է եղել։
Կարճ շրջազգեստներ, որոնք հազիվ են ծածկում մարմնի ինտիմ մասերը եւ մերկ ֆոտոշարք. այս ամենը տրիոյի անբաժանելի մասն է դարձել։
Այն, որ Սերյաբկինան էսկորտ ծառայություններ է մատուցում, կասկածում էին վաղուց. հարկավոր է միայն նայել Instagram-ի նրա էջը. գրեթե բոլոր լուսանկարներն անկեղծ են։ Երգչուհին չի ամաչոմ հանրության շրջանում հայտնվել կիսաթափանցիկ զգեստներով, որոնք հնարավորություն են տալիս տեսնել մարմնի յուրաքանչյուր սանտիմետր։
Հիշեցնենք՝ Օլգա Սերյաբկինան վերջերս լքել է SEREBRO խումբը եւ սկսել ակտիվորեն զբաղվել սոլո կարիերայով։ Իսկ Մաքսիմ Ֆադեեւը ներկայացրել է խմբի նոր կազմը, որն առաջին իսկ ելույթից հետո անհաջող են անվանել. ականատեսների կարծիքով՝ աղջիկները ոչ միայն չեն կարողանում իրենց դրսեւորել բեմում, այլեւ անվանարկել են պրոդյուսերին՝ ելույթ ունենալով ոչ կենդանի կատարմամբ։