Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում գտնվող Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է ընկել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրամբարից դուրս է բերվել տղամարդու դի:
Ըստ աղբյուրի՝ ВАЗ 2107 մակնիշի մեքենայից հանել են ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող ծառայողի դին:
Փրկարարները փորձում են հատուկ տեխնիկա բերել դեպքի վայր, որպեսզի ավտոմեքենան դուրս բերեն ջարամբարից: Ոստիկանությունն ու զինվորական քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը:
Ոստիկանները հայտնաբերել են նաև բախման վայրը, որտեղ ակնհայտ երևում է, որ վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ջրամբարում: