Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանակրները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:

 

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է Ավետ Բարսեղյանի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են, իսկ կադրին կից երգչուհին գրել է․ «Դուբայ... Միշտ հաճելի է աշխատել Ավետ Բարսեղյանի հետ, այդ թվում՝ նաև որպես հաղորդավար»։