Femen միջազգային սկանդալային շարժման երեք ակտիվիստներ բողոքի ակցի են կազմակերպել շարիաթի օրենքների դեմ Շվեցարիայի մայրաքաղաքում գործող մզկիթում:

Սև թիկնոցներով աղջիկները մտել են կիսադատարկ մզկիթ և իրենց վրայից պոկելով շորի վերին հատվածը սկսել են բարձրաձայն կոչեր անել.

«Ոչ շաիաթի օրենքներին Եգիպտոսում և ամբողջ աշխարհում: Իմ մարմինը պատկանում է միայն ինձ»,- նշել է ակտիվիստները, որոնց հետևել են մզկիթի աշխատողները և միշարք լրագրողներ, որոնք նախօրոք իմացել են միջոցառման մասին:

Չարտոնագրված ակցիայի վայր միանգամից ժամանել են իրավապահ մարմինները, որոնք ձերբակալել են շարժման ակտիվիստներին և տեղափոխել բաժանմունք:

Նախնական տվայլներով այժմ կալանքի տակ են գտնվում ակտիվիստներ Եգիպտոսից, Թունիսից և Շվեցարիայից:

«Ձերբակալվածները մեղադրվում են զանգվածայաին անկարգությունների կազմակերպման և մզկիթի աշխատողների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառման մեջ»,- այս մասին նշել է ոստիկանության ներկայացուևցիչ Ջոնես Սվալինը:

Ավելի վաղ այս շաբաթ շարժման երեք եվրոպացի ակտիվիստներ ազատ էին արձակվել Թունիսի բանտից:

Թունիսի բանտում շարունակում է մնալ շարժման թունիսցի մասնակից Թայլոր Ամինան, որի ազատ արձակման համար պայքարում են նրա գաղափարակից ընկերուհիները: Այս մասին հաղորդում է Lifenews-ը: