«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չգիտեմ, թե ՊՎԾ-ԱԱԾ պատմության մեջ ով է մեղավոր, բայց չեն կարող չանհանգստացնել այն արժանահավատ լուրերը, որ ԱԱԾ-ի «ուծեչկաներն» արվում են Նարեկ Մալյանի միջոցով:
Հասկանում եմ, որ ԱԱԾ-ում սիրում են հին կադրերին, բայց չափ ու սահման կա: ԱԱԾ-ն պետք է դառնա ավելի թափանցիկ ու հաշվետու կառաույց: Իսկ ԱԱԾ-ի քննչական ֆունկցիաները պետք է փոխանցվեն Քննչական Կոմիտեին»: