Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:


Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր եւ «Մեղրու սար» կոչվող հատվածները (բուք է):

Սպիտակի ոլորաններն ու Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց) դժվարանցանելի են միայն բեռնատար ավտոմեքենաների համար:

Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի եւ Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սեւան, Գավառ, Մարտունի, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում եւ «Սիսիանի զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն:

Ձյուն է տեղում նաեւ Երեւանի հյուսիսային շրջաններում:

Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25-ից 30-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։