Մարտի մեկի 11-րդ տարելիցը վերջապես դիմավորելու ենք մի իրավիճակում, երբ բոլոր անմեղ մարդիկ ազատության մեջ են, իսկ ոճրագործության գլխավոր ճարտարապետը` ծանրագույն մեղադրանքներով գտնվում է մեկուսարանում։ Դատելով մարտի մեկի նյութերի մասին խոսակցություններից, Ռոբերտ Քոչարյանին այլևս ոչինչ չի փրկի։ Ինքնահռչակ նախագահը առնվազն 10-15 տարի բանտում է անց կացնելու։ Համենայն դեպս այդպիսի մեղադրական դատավճիռ լինելու է։
Իսկ Քոչարյանի փողերով սնվող զանազան լրատվամիջոցները, «ադեկվադ» և մնացած մարմնավաճառների կյանքն էլ երկար չի տևելու, համոզված եմ։ Այդ վարձու կամակատարները իրենց կապիկությունը շարունակելու են այնքան ժամանակ քանի դեռ փող են ստանում։
Ցավոք մարմնավաճառությունը քաղաքականության մեջ նույնպես ամենահին պրակտիկան է, որը արմատախիլ անելը թերևս երբեք հնարավոր չէ։ Քանի դեռ կա փող տվող, միշտ էլ գտնվում են տարրեր, որոնք այդ փողի դիմաց պատրաստ են կատարել փողը տվողի ցանկությունները։
Կկտրվի փողի աղբյուրը, նրանք էլ անմիջապես կվերանան, կարծես երբեք չէին եղել։ Ով չի հավատում, թող հիշի 2008-ը, երբ ճիշտ նմանատիպ մի խաժամուժ (այլ անուն-ազգանուններով) վրաններ էր խփել Տեր-Պետրոսյանի տան առաջ, իսկ մարտի մեկից հետո ընդդիմությանը վարկաբեկելու նպատակով ինքն իրեն էր հռչակել էր «ազատ խոսքի» աղբյուր։ Ո՞վ է հիշում այսօր նրանց անունը։ Նույն կերպ էլ այսօրվա խաժամուժն է աղբանոցում հայտնվելու։ Այնպես, որ արդարությունը գալու է։ Նույնիսկ հիմքեր կան մտածելու, որ ոճրագործության մյուս պարագլխի` Սերժ Սարգսյանի ձերբակալությունն էլ սարերի ետևում չէ»։