Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 1-ից ձնաբքի եւ ուժեղ քամու պատճառով Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երեւան հատվածի 12-րդ եւ Սիսիան-Գորիս հատվածի 28-րդ կմ-երին կան արգելափակված ավտոմեքենաներ:

Երեկ, ժամը 12:00-ից 22:12-ը փրկարարները նշված տարածքներում արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացի՝ ՊՆ թիվ N զորամաս՝ գիշերակացի:


Փրկարարական միջոցառումներն իրականացվել են ԱԻՆ, ՊՆ, ՏԻՄ, ՃՈ եւ «ՃԱՆՇԻՆ» աշխատակիցների համատեղ ուժերով եւ միջոցներով:

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` նախապես իրազեկվելով ճանապարհի վիճակի մասին 911 հեռախոսահամարով կամ mes.am կայքի միջոցով»,– ասվում է ԱԻՆ հաղորդագրությունում:

Ձնաբքից դուրս են բերվել մոտ 2000 մեքենա. 30 քաղաքացի տեղափոխվել է ՊՆ N զորամաս՝ գիշերակացի (ֆոտո)