Քիչ առաջ Երևանում ոստիկանները բերման են ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա թիկնազորին։ Պատճառը եղել է այն, որ Խաչատրյանը շրջել է թիկնազորի ավտոշարասյունի ուղեկցությամբ։ Ստացած տեղեկությունը ճշտելու նպատակով Factor.am-ը դիմել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից տեղեկատվությունը չեն հերքել։ «Ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում»,- ասել է վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: