Այս տարվա առաջին 5 ամիսների ՀՀ բեռնափոխադրումների ծավալը նվազել է 5.3%-ով և կազմել 3738.1 հազար տոննա։ Այս մասին նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ 2013 թվականի հունվար-մայիս ամիսներն ամփոփող զեկույցում։ Մասնավորապես, երկաթուղային ճանապարհով իրականացված բեռնափոխադրումները նվազել են 7.1%-ով (1149.4 հազար տոննա), ավտոմոբիլայինը՝ 1.7%-ով (1851.8 հազար տոննա), խողովակաշարայինը 11.2%-ով (732.7 հազար տոննա)։ 2.4%-անոց աճ է արձանագրվել միայն օդային ճանապարհով իրականացված բեռնափոխադրումների գծով, սակայն դրանց ծավալը չնչին է՝ 4.2 հազար տոննա, որը ընդհանուր բեռնափոխադրումների 0.11%-ն է։ Բեռնափոխադրումների ծավալների նվազումը ուշագրավ է և ինչ-որ տեղ զարմանալի՝ տնտեսական ակտիվության և տնտեսական աճի ցուցանիշների ֆոնին։ Հիշեցնենք, որ նույն զեկույցում ԱՎԾ-ն նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7.5%-ով։ 
Պարադոքսները հայկական տնտեսությունում չեն դադարում
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					