«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի իր եթերում խոստովանել է, որ Նարեկ Մալյանի հրա հարձակվողներն իրենք են եղել:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է արձանագրենք, որ ապրիլ-մայիսյան փոփոխությունից հետո բազմաթիվ դրական աշխատանքներ ունենք անելու: Մենք փորձում ենք մեզանով այդ բացը լրացնել: Բայց զարմանալի չէ, որ կան մարդիկ, որոնք այդ փոփոխությունները չեն ուզում նկատել: Քանի որ չեն կարող փաստարկներով խոսել, մնում է անձնական վիրավորանքներով խոսելը: Սա խոսում է Նարեկ Մալյանի էության ու կերպարի մասին:
Մենք շատ լավ գիտենք, որ աղբահանության գործընթացը Երեւանի ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, իսկ Նարեկ Մալյանը հանդիսանում է մի տարր, ում տեղն աղբամանն է: Այսօր այստեղ իր տան մուտքի մոտ Նարեկ Մալյանին վերցրել ենք, շատ ծանր աղբ էր, բավականին երկար իրեն բերել ենք:
Մենք իրեն մատով անգամ չենք կպել, ոչ մի հայհոյանք չենք տվել:
Ի պատիվ ոստիկանության աշխատակիցների, թույլ չտվեցին, որ նրան նետենք աղբամանը եւ նա այնտեղ չհայտնվեց: Բոլոր այն մարդկանց, ում Նարեկ Մալյանը վիրավորել է, ինքն այդ պատասխանը ստացել է»:
Դավիթ Պետրոսյանը նաեւ նշել է, որ չեն պատրաստվում Նարեկ Մալյանի հետ հարցուպատասխանի մեջ մտնել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Նարեկ Մալյանը հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, ինչից հետո ինքը տարել են ոստիկանություն:
Ավելի ուշ Նարեկ Մալյանը հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ: Մոտ 10 հոգով մոտեցել եւ փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
Մալյանը նշել է, որ չնայած դեպքը այժմ ոստիկանությունում քննվում է ծեծի դրվագով, սական ըստ նրա՝ տեղի է ունեցել խուլիգանություն:
Նա նաեւ հայտարարել է, որ երկուշաբթի՝ մարտի 4-ին, ժամը 13:00-ին Երևանի պետական համալսարանի բակում սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին