«Ռեստարտ» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանը կրկին անդրադարձել է Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպին.
«Մենք Նարեկ Մալյանին հայհոյանք չենք հասցրել, բռնության չենք ենթարկել ու չենք էլ ենթարկելու: Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում բռնությամբ հարցեր չեն լուծվելու: Մենք նշել ենք, որ գործողություններից հետո՝ աղբը իր տեղում տեղադրելուց հետո, գնալու էինք ոստիկանություն, բայց ոստիկանությունն ավելի շուտ եկավ: Թույլ չենք տա, որ այս հարցը դարձնեն քաղաքական, մենք չեն տրվելու սադրանքին, մենք մատով նրան չեն կպել: Մեր գործողությունների համար ընդհանրապես չենք փոշմանում: Եթե մենք խախտել ենք այդ կանոնները, պատրաստ ենք դրա համար կրել պատասխանատվություն»: