Այսօր «Բաց Հասարակության հիմանադրամներ-Հայաստան»-ի տնօրեն Լարիսա Մինասյանն ասուլիսի ժամանակ անդրադառնալով «սորոսական» քաղաքական գործիչների վերաբերյալ հարցին՝ ասել է. «Օրինակ, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյան, նախկին պատգամավորներ Կոստանյան, Բաբուխանյան, Բեքարյան... Բաբուխանյանը չի կարևորը, Կոստանյանը չի կարևորը, կարևորն այն ծրագրերն են, որոնք այդ ժամանակ և ընդհանրապես կարևոր են մեր երկրի համար»:
Դիտարկմանը, որ Բաբուխանյանը բազմիցս հանդես է եկել հիմնադրամի գործունեության դեմ, Մինասյանը նշել է՝ հիմնադրամը որևէ կերպ պատասխանատվություն չի կրում ծրագրից դուրս կատարվող գործունեության համար։