Հանրապետության տարածքում`
Մարտի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը կնվազի 6-7 աստիճանով, 9-11-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մարտի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: