«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը Բրյուսելում հայտարարում է, որ վստահ չէ, որ օլիգարխիան չի ազդում դատարանների որոշումների վրա, հետո գալիս է Երևան և ԱԺ-ում Սաշիկի վերաբերյալ հարցին ի պատասխան ասում է, որ Հայաստանում որևէ մեկը չի խուսափի պատասխանատվությունից, եթե նրա մեղքն ապացուցվի։
Իսկ ո՞վ պետք է որևէ մեկի մեղքը ապացուցի, Նիկոլ Փաշինյան։ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորներ և ակտիվիստներ, եթե դուք լուռ նստելու և լսելու եք այս և նման այլ իրար հակասող հակասահմանադրական տեքստերն ու ժողովրդին չեք ազատելու դատաիրավական ու իրավապահ ապօրինի համակարգի ճիրաններից, ապա ինքներդ ստորագրում եք այս տեքստերի տակ և լիուլի պատասխանատվություն եք կրում դրանց համար»։