ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծնվեց նոր գազանը: Ամերիկյան նոր մարտական օդային հարթակ է՝ ՕՀ, սրանք այլևս ԱԹՍ-ներ չեն: Վերջերս ցուցադրվել էր նաև ռուսական «Охотник-Б» նման ՕՀ-ը:
Օրեր առաջ Բոինգ ընկերությունը ներկայացրեց իր նոր կոնցեպտը: Սրանք արդեն նոր խոսք են օդային գերակայության մեջ: Այդ ամենի մասին ես խոսել եմ դեռ տարիներ առաջ՝ այս հոդվածում և ծավալուն «Օդային գերակայություն» աշխատության մեջ: