Մոսկվայում ԵՄ ներակայացուցչության ղեկավար Ֆերնանդո Վալենսուելան հայտարարել է լրատվական միջոցներում հայտնված լուրերի արժանահավատությունը ստուգելու մասին անհրաժեշտությունը, որոնց համաձայն Ամերիկայի հատուկ ծառայությունները գաղտնալսում են Եվրամիության դիվանագետներին:
«Ես չեմ կարող արձագանքել այն տեղեկատվությանը, որը ներկա պահին չի ստացել անհրաժեշտ մեկնաբանությունը կամ հաստատումը»,- նշել է Վալենսուելան երկուշաբթի օրը Интерфакс-ի կենտրոնական գրասնեյակում տեղի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ:
«Պետք է պարզաբանել այս իրավիճակը, և եթե պարզվի, որ ճշամրիտ է, ապա անկասկած այնպիսի հարց է, որը պետք է քննարկել մեր ամերիկացի գործընկերների հետ»,- ավելացրել է Վալենսուելան: