Խորհրդարանի երրորդ նստաշրջանի աշխատանքների արդյունքում հասարակության համար որևէ բարելավման նիշ չի եղել: Չի ընդունվել այնպիսի օրենք, որը կարող էր ինչ-որ չափով բարերավել ժողովրդի քաղաքական և քաղաքացիական իրավունքը: Այսօր կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
«Խորհրդարանի ՕԳԳ-ն զրո եմ գնահատում», - հայտարարեց նա, ավելացնելով, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն ուղղակի գալիս է փակելու այն գնաճը, որի ականատեսն ենք մենք ամեն օր։ Ըստ նրա, ազատամարտիկների վերաբերյալ օրենքն անգամ սոցիալական որևէ հարց չի լուծում։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ պետք է անել ՕԳԳ-ն բարձրացնելու համար, Զ Փոստանջյանը նշեց, որ անհրաժեշտ է ցրել այս խորհրդարանը և կազմակերպել նոր ընտրություններ, որպեսզի այնտեղ ներգրավված լինեն այնպիսի անձինք, ովքեր կոռումպացված չեն և ներկայացնում են հասարակության շահերը։