«Իմ սուբյեկտիվ կարծիքով հապճեպ որոշում է: Ինչո՞վ է հապճեպությունը պայմանավորված և հետևանքները որքանո՞վ են հաշվարկված: Սա այն դեպքն է, որ պետությունը ռեալ ռիսկերը պետք է գնահատի, և եթե ռիսկերի գնահատումն իրականացվի, մենք կտեսնենք, որ իրականում ավելի լուրջ պրոբլեմ ենք ունենալու, քան սա ստեղծելու ենք, քանի որ էժան ապրանքի գնի թանկացումը բերելու է երկու բանի ՝ կամ այս ապրանքը շուկայից դուրս է մնալու, կամ որակի կտրուկ վատացում է լինելու»,- անդրադառնալով գազավորված ըմպելիքների թանկացմանը, կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Հիշեցնենք, որ գազավորված ըմպելիքներ արտադրողները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Հարկային օրենսգրքի դրույթների դեմ:
«Հայ կոլա» ընկերության տնօրենի նշել է, որ այս ամենի մեջ շուկան մոնոպոլիզացնելու միտում է տեսնում, ինչը տնտեսությունը դեպի անկում է տանելու: