Փաշինյանը մարտի 12-ին Արցախում կմասնակցի Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին։
Արցախի հարցը ամբողջ հայ ազգի հարցն է, որի լուծման համար չպետք է բաժանվենք տարբեր հատվածների։ Գոնե այս հարցի շուրջ բոլորը պետք է միակարծիք ու միմյանց օգնող լինեն, անկախ քաղաքական և այլ հայացքներից։
Թշնամին մեզ կոտորելուց հաստատ չի նայելու, ով ես, ինչ ես, ինչական ես կամ ումական ես։ Իսկ ազգերին առավել հեշտ է կոտորել, երբ նրանք պատերազմական իրավիճակում համախմբված չեն։ Երբ իրենք պատերազմը սկսում են օգտագործել անձնական հարցեր լուծելու համար։
Նման իրավիճակներում իշխանությունը պարտավոր է լսել ու քննարկել ցանկացած հայտարարություն կամ առաջարկ, որը օգուտ կտա հարցի լուծման։ Իսկ առաջարկ ներկայացնողներն էլ, անկախ իրենց քաղաքական կարգավիճակից, պետք է հասկանան, որ սա հերթական ներքին գզվռտոցը չէ, որ սահմանափակվեն միայն միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելով։
Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է։ Արցախը Հայաստանի պաշտպանությունն է։ Մենք Արցախը կորցնելու, որևէ իրավունք չունենք։
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան