Հայաստանում խայտառակ մակարդակի կոռուպցիա կա։ Դժգոհել և քննադատել Իշխան Զաքարյանի գործունեությունից, արդար չէ։ Նա ներկայացրել է փաստեր, որոնք ընդունվել են բոլոր գերատեսչությունների կողմից՝ բացառությամբ երկու դեպքի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  ԱԺ  Ժառանգություն խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

 «Այն, ինչ նշված է, դրանք փաստեր են, որոնք անհերքելի են: Մենք իրականում գործ ունենք յուրացումների հետ», - նշեց նա:

Ըստ նրա, Իշխան Զաքարյանն առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէր կարող կազմել այդ զեկույցը: Միաժամանակ, ըստ Զ Փոստանջյանի այն հետագայում վերածվեց բեմադրված ներկայացման, քանի որ  պարզվել է, որ մեղավորները բարձր պաշտոնյաներ են:

Խմբակցության քարտուղարը նաև նշեց, որ  Հովիկ Աբրահամյանը ՎՊ փաստաթուղթն ուղարկել է գլխավոր դատախազություն և 10 օրվա ընթացքում կամ պետք է  հարուցվի քրեական գործ կամ ոչ: «Փաստերին պետք է տալ քրեաիրավական ընթացք», - եզրափակեց ԱԺ  Ժառանգություն խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: