Խոյ. Ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել` ընտանիքի անդամների հետ կոնֆլիկտներից խուսափելու համար: Լուծում պահանջող խնդիրներն ավելի բարդ են, քան դա առաջին հայացքից թվում է, այնպես որ դրանց թեթևամտորեն մոտենալ չի կարելի: Օրվա երկրորդ կեսին մի ընդունեք կարևոր որոշումներ` սխալի հավանականությունն այդ ժամանակահատվածում շատ մեծ է: Դուք շատ եք սրտին մոտ ընդունում շրջապատի կարծիքը, իսկ դա կապում է ձեր ձեռքերը: Ավելի հաճախ ինքներդ ձեզ հիշեցրեք այն մասին, որ ոչ մեկին ձեր գործերն այնքան չեն հետաքրքրում, որքան` ձեզ:

Ցուլ. Թե գործնական, և թե անձնական ոլորտում ավելի լավ է զգուշավորություն դրսևորել: Խուսափեք էքսպերիմենտներից, որոնք ձեզ ինչ-որ չափով վտանգավոր կթվան: Ցանկալի չէ հյուրեր ընդունել, կամ այցելությունների գնալ: Կարևորը ինքնավստահությունը չկորցնելն է և ազդեցիկ մարդկանց ձեր կողմ տրամադրելը: Միշտ չէ որ պետք է հավատալ այն ամենին, ինչ խոսում են շրջապատի մարդիկ` այսօր շատ կլինեն կեղծ և անճշգրիտ տեղեկությունները, որոնց կարելի է և ուշադրություն չդարձնել:


Երկվորյակ. Բարենպաստ օր է ուղևորությունների, իրավիճակը փոխելու, ձեզ համար ինչ-որ նոր գործերով զբաղվելու համար։ Իսկ իրականում ապրումների և տագնապների համար ոչ մի լուրջ պատճառ չկա, և օրվա բոլոր իրադարձություններն ու փոփոխությունները կրում են ժամանակավոր բնույթ, որոնք դուք շատ շուտ կմոռանաք: Զգալի չեն դրամական մուտքերը, իսկ ստացված գումարն էլ կծախսվի հաճույքների վրա: Օրվա երկրորդ կեսը հարմար է այնպիսի մարդկանց հետ հանդիպելու համար, ովքեր ձեր կարծիքով օգտակար կլինեն պրոֆեսիոնալ կամ անձնական գործերում:

Խեցգետին. Անձնական կյանքում էլ ամեն ինչ հարթ և միանշանակ չէ, սակայն այստեղ, գոնե, դուք կարող եք հենվել ձեր նախազգացողության հուշումների վրա: Վատ օր չէ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Սեփական հնարավորությունների գերագնահատումը կհանգեցնի անհաջողությունների: Իսկ փոխարենը` սեփական գաղափարների և պլանների մանրազնին վերլուծությունը դեպի հաջողություն տանող առաջին քայլը կլինի: Աշխատավայրում հարաբերությունները զարգանում են բավական բարդ, դուք չեք հասկանում, թե ով է ձեր ընկերը, ով` թշնամին:

Առյուծ. Օրը բավական հարմար է բարդ խնդիրների լուծման համար, այդ թվում և այնպիսի գործերի, որոնք անլուծելի են ուրիշների համար: Հարկ է նշել, որ օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում անկայունությամբ: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները:Բարդություններ օրվա ընթացքում կծագեն, սակայն դուք այնպիսի եռանդով ու հետևողականությամբ ձեռնամուխ կլինեք դրանց հաղթահարելու գործին, որ անպայման կհասնեք ցանկալի արդյունքի; Ձեր հաջողությունները չեն մնում աննկատ, և դուք շատ շուտով կստանաք մի շարք հետաքրքիր առաջարկներ կամ արված աշխատանքի դիմաց շռայլ վարձատրություն:

Կույս. Դուք ձգտում եք լիդեր լինել ամեն ինչում, և եթե աշխատավայրում դա շատ տեղին է լինում, ապա անձնական հարաբերություններում կարող է հանգեցնել խնդիրների:Սակայն դժվարությունները բոլորովին էլ անխուսափելի չեն և ճիշտ մոտեցման դեպքում դուք ոչ միայն կհարթեք դրանք և կամրապնդեք ձեր պրոֆեսիոնալ դիրքերը, այլև` ուղղակի հաճույք կստանաք այն ամենից, ինչն այսօր ձեր շուրջը տեղի է ունենում: Շանս ունեք ստանալ ղեկավարության աջակցությունը, գտնել նոր ընկերներ և դաշնակիցներ: Ընդ որում, դաշնակիցների թվում կարող են հայտնվել նաև վաղեմի թշնամիները:

Կշեռք. Դուք բաց եք շփման համար, պատրաստ եք մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան, ինչն էլ օգնում է խուսափել կոնֆլիկտներից, իսկ հաճախ էլ` վերականգնել խաղաղությունը երկարատև վեճերից հետո: Գործը, որի բարենպաստ արդյունքին դուք վերջին ժամանակներում կասկածում էիք, հնարավոր է կլինի ի վերջո ավարտին հասցնել; Հնարավոր է գումարի ստացում, այդ թվում և` անսպասելի աղբյուրից, օրինակ` այնպիսի մարդուց, ով մեկ անգամ չէ, որ խոստացել է օգնել, սակայն երբեք խոսքի տերը չի եղել, իսկ դուք էլ կորցրել եք նրա հանդեպ ձեր վստահությունը:

Կարիճ. Օրը հարմար է բարդ գիտական, ինտելեկտուալ աշխատանքի համար: Դուք չեք ցանկանում բախտորոշ որոշումներ ընդունել, և որքան էլ որ դա զարմանալի է, հենց’ դա է օգնում կյանքը դարձնել ավելի պարզ:Ինտուիցիան կօգնի խուսափել խնդիրներից։ Վստահեք միայն ձեր սեփական կարծիքին` խորհուրդները, հատկապես եթե դրանք տրվում են դեմքի կարևոր և լուրջ արտահայտությամբ, միանգամայն անօգուտ են: Շրջապատի ազդեցության տակ արված քայլը կարող է ամենատհաճ հետևանքներն ունենալ:

Աղեղնավոր. Ձեր հասցեին հնչող քննադատությանն ու դիտողոթյուններին վերաբերվեք փիլիսոփայորեն, քանի որ իրականում այն մարդիկ, ովքեր ձեզ համար թանկ են, ձեր կողմից են, ուղղակի տվյալ պահին նրանց մոտ չի ստացվում հասկանալի ձևով դա ձեզ հրամցնել: Այդ որ բան ձեզ լրջորեն անհանգստացնում է, սակայն դուք դեռ չեք հասկացել, թե իսկ պատճառով էլ սեփական գործերից դուք տեղափոխվում եք ուրիշների գործերի վրա, օգնում եք շրջապատին, հաշտեցնում վիճաբանածներին: Այդ ամենը ձեզ մոտ հիանալի է ստացվում, սակայն ձեր սեփական բեռը այդպես էլ մնում է անշարժ, և ոչ ոք չի պատրաստվում այն տեղից շարժել:

Այծեղջյուր. Բարդ ու ոչ միանշանակ են ձևավորվում մտերիմների հետ հարաբերությունները, սակայն կարելի կլինի ամեն ինչ կարգավորել և շեշտադրումներն էլ ճիշտ անել: Ձեզ կհաջողվի անգամ տհաճ բաներն այնպես ասել, որ ոչ ոք չնեղանա: Դա վերաբերվում է թե փողին ու արժեքավոր իրերին, թե մարդկանց հետ հարաբերություններին, և թե` սեփական առողջությանը: Ցանկացած ռիսկային ձեռնարկումից ավելի լավ է հրաժարվել: Եթե այնուամենայնիվ դուք նոր գործ եք ձեռնարկում, պատրաստ եղեք այն բանին, որ այն ավելի բարդ ու խճճված կլինի, քան դուք ենթադրում էիք:

Ջրհոս. Փորձեք հիշել այն ամենն, ինչ տեսնում ու լսում եք` այն, ինչն այսօր ձեզ կարևոր չի թվում, շուտով զգալի դեր կխաղա: Կարելի է ոչ մեծ գնումներ անել` հագուստ, կոշկեղեն, աքսեսուարներ: Ձեր առջև բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ է բացում: Ձեր փորձը, գիտելիքներն ու պրոֆեսիոնալիզմը ձեր օգտին են աշխատում: Ձեր տեսակետը պնդելով, դուք դրսևորեք հանդարտ ինքնավստահություն, և այդ դեպքում շրջապատն էլ չի կասկածի ձեր ճշմարտացիության մեջ:

Ձկներ. Բարենպաստ օր է ռոմանտիկ ժամադրությունների, աշխարհիկ կյանքի համար: Ինչ-որ բանով աչքի ընկնելու, համընդհանուր ուշադրությունը ձեր վրա բևեռելու հնարավորությունը բարձրացնում է ձեր տրամադրությունը: Կարելի է արտառոց իրեր գնել: Դուք վտանգում եք այն բանով, որ ձեր գործել չցանկանալուց կարող են օգտվել մրցակիցները: Պահպանեք այն ամենն, ինչը ձեզ համար թանկ է: