Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օպերայի տարածքում գործունեություն ծավալող տնտեսվարողները նաև պնդում էին, թե սրճարանները ապամոտաժվելու դեպքում մոտ 300 աշխատատեղ կփակվի և այդքան մարդ կմնա գործազուրկ։ Պարզվում է, որ տնտեսվարողները կամ իրենց շահն առաջ բրդելու համար փորձում են մոլորության մեջ գցել հանրությանը, կամ հարյուրավոր չգրանցված աշխատողներ ունեն։ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքեջում՝ 1000plus.am-ում տնտեսվարողի ՀՎՀՀ-ն իմանալու դեպքում կարելի է հեշտությամբ գտնել տնտեսվարողների կողմից պարտադիր վճարվող գումարները։ Հիշեցնեմ, որ ամեն աշխատակցի համար ամեն տնտեսվարող վճարում է 1000 դրամ։ Տնտեսվարողների ՀՎՀՀ-ն էլ, կարելի գտնել ՊԵԿ-ի կայքում, եթե գիտես տնտեսվարողի անունը։ Եվ այսպես, կատարելով մի քանի պարզ գործողություն պարզեցի, որ՝
. «Անիվների վրա» ՍՊԸ-ն, որը Օպերայի տարածքում զբաղեցնում է 565 քմ տարածք, 2019-ի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 1 աշխատող։ Անցյալ տարի պատկերը նույն է։ Սեզոնի պիկին հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին նույնպես աշխատակիցների թիվը մեկն է։
. «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ն, որը փաստացի զբաղեցնում է 1536 քմ տարածք 2019-ի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 10 աշխատող։ Անցյալ տարի՝ սրճարանային սեզոոնի պիկին՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատակիցների քանակը եղել է 28։
. «Համանվագ» ՍՊԸ-ն, որը փաստացի զբաղեցնում է 756 քմ տարածք, 2019-ի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 1 աշխատող։ Անցյալ տարի՝ սրճարանային սեզոոնի պիկին՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատակիցների քանակը եղել է երկուսը»։