Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե բա մի բան սարքե՞լ եք, որ քանդում եք։ Ասողները քանդել, ոչնչացրել են կանաչ տարածքը և տեղը բետոն են լցրել։ Հիմա մենք քանդում ենք բետոնը, որ այս տեղում կանաչ տարածք լինի։ Քանի որ նախկինում ամեն հնարավոր տեղ ամեն ինչ սարքվել է, որ սպասարկվեն որոշ անձանց շահերը, հիմա պետք է դա քանդել, որ այս տարածքները վերադարձնենք հանրությանը։ Մեզ այլ ելք չեն թողել։ Պետք է քանդենք անօրինականը, վերականգնենք օրինականությունը և հանրային շահը։
Հ․Գ․ Լուսանկարնենր արվել են սրճարանների կառուցման ժամանակ»։