Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված համաժողովին: Նա հանդես է եկել ելույթով. «Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար: Եթե փողոցներում, մայթերին մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է՝ հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր:
Մեր մեծագույն խնդիրը ստանդարտների համապատասխանումն է միջազգային բարձր չափանիշներին ու կարևորում եմ մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ»: