«Հայկական կինոյի զարթոնք»կինոկենտրոնի խորհուրդը«Ազգային կինո» մրցանակ է շնորհել «Նայելը քիչ է, տեսնել է պետք» սոցիալական հոլովակին մեր ժողովրդի մի ստվար հատվածի կողմից ազգային արժեքների նկատմամբ ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքի վերաբերյալ:
«Մենք պատրաստվում ենք նկարահանել հայ իրականության առավել մտահոգիչ հարցերի մասին սոցիալական հոլովակների մի ողջ շարք, որոնք կապված կլինեն միմյանց հետ մեկ կերպարով՝ գլխավոր հերոսով»,- նշել են հոլովակի հեղինակները: