ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թատըռական հռապառակը չգիտեմ, բայց Ազատության հրապարակը հանրությանն է։ Հայկ Մարության, Վիկտոր Մնացականյան, կեցցեք, շնորհակալություն։
Հ.Գ. Հարցեր են մնում, իհարկե, այն մասին, թե համապատասխան տնտեսվարող սուբյեկտներն ինչպե՞ս են հաջողացրել ծիծաղելի էժան գներով վարձակալել այդ գերթանկարժեք տարածքները, քանի՞ աշխատող են ունեցել իրականում, ինչպե՞ս են շարունակել աշխատել պայմանագրի լուծարումից հետո և այլն։ Հուսամ՝ այս հարցերը չեն վրիպի պատկան մարմինների ուշադրությունից»։