Երգչուհի Էմմին արդեն երեք տարի է՝ ամուսնացած է և այս տարիների ընթացքում նա խնամքով թաքցնում է ամուսնուն՝ պարզաբանելով, որ վերջինս հանրային մարդ չէ և չի ցանկանում երևալ:
Չնայած արդեն մի քանի տարի է անցել երգչուհու ամուսնությունից, բայց այսօր էլ շատերին հանգիստ չի տալիս այն միտքը, թե ով է երգչուհու ամուսինը: Նշենք, որ Էմմիի ամուսնու անունը Վահե է, ով ժամանակին ուներ Ինստագրամի էջ, չնայած այն փակ էր և հասանելի միայն մտերիմ մարդկանց համար: Վահեն երգչուհու հետ մի քանի անգամ Հայաստան է այցելել, բայց այդ ժամանակ էլ նրան գաղտնազերծել չի հաջողվել: