Ֆեյսբուքյան օգտատեր Գրիգոր Բաբայանը սոցցանցի իր էջում գրել է. «Ուզում եմ կիսվեմ հայաստանյան բանկերից մեկի «գերազանց» որակի գործունեության մասին, դրա հետևանքների և ինչպես նաև խնդրեմ օգնություն դատական հայց ներկայացնելու գործում: Խոսքը գնում է Հայաստանի ՎՏԲ Հայաստան բանկի/VTB BANK (ARMENIA) մասին: Այս, մեղմ ասած, սովետական գործելաոճով բանկը ոչ թե միայն վատ և ոչ պրոֆեսիոնալ է սպասարկում, այլ ընդհանրապես, ես կասեի հեռու է բանկ կոչվելուց: Ներկայացնեմ մի քանի օրինակ:
Խնդիրներն սկսվեցին հենց առաջին օրվանից, երբ որոշեցի ձեռնարկության հաշիվները բացել այս բանկում: Պատկերացրեք պայմանագիրը, որը տրամադրել էր բանկը, լրացրել էին բավականին սխալներով, մի մասում նշված էր մեր ձեռնարկության տվյալները, մի ուրիշ մասում ինչ-որ անհատ ձեռներեցի տվյալներ, բայց ամենահատկանշականը նա էր, որ պայմանագրում նշված չէր ծառայությունների մատուցման գին, փոխարենը նշված էր, որ բանկն իրավասու է ցանկացած պահի վերանայել գործող սակագները: Մեկ այլ զավեշտալի դեպք ևս:
Երկար փնտրտուքներից հետո բանկի կայքում չկարողացա գտնել բանկի SWIFT կոդը: Փորձեցի բանկի հեռախոսահամարով այն ճշտել, և ով զարմանք, ինձ վստահորեն ներկայացրեցին, որ իրենց բանկը SWIFT կոդ չունի: Բայց երկար ու տքնաջան գործողություններից հետո գտա մի աշխատակից, ում կարողացա համոզել, որ բանկն ամեն դեպքում պետք է ունենա SWIFT կոդ, բայց այդ աշխատակիցն էլ ինձ տեղեկացրեց, որ այն կարող են տրամադրել, միայն եթե մոտենամ բանկի մասնաճյուղ, որտեղ գրանցված է ընկերությունը և գրավոր դիմում ներկայացնեմ: Մեկ այլ դեպք, ձեռնարկության քարտային հաշվից գումար էր պակասել, ու վստահաբար բանկի մեղքով: Այդ գործընթացը տևեց 4 ամիս՝ գումարը ետ վերադարձնելու համար: Բայց խնդիրը կայանում էր նրանում, որ բանկի մեղքով կորած գումարի համար ես ինքս էի գործի լծվել, պարզելու համար թե այդ գումարներն ուր են կորել: Մասնավորապես, բանկ-կլիենտ համակարգով դուրս էի բերել քաղվածքը, որտեղից պարզել էի թե որ կայքի միջոցով է կատարվել գործարքը, կապնվել այդ կայքի անդմինիստրացիայի հետ, հարցրել արդյո՞ք գործարք կատարվել է Հայաստանից: Ստացել էի մերժում, որ Հայաստանից գործարք չեն ստացել, խնդրել էի տրամադրել կատարված գործարքի մոտ ժամանակահատվածում իրականացված բոլոր գործարքների քաղվածքները: Ուսումնասիրելով համոզվել էի, որ բացակայում է գործարք իմ քարտով և ընդհանրապես Հայաստանից: Այդ ամենը մոտավորապես 10 անգամ զանգելով, ներկայացնելով բանկ հնարավոր եղավ վերականգնել գումարը 2 ամիս հետո: Թվարկածն ուղղակի ամենամանրուքային խնդիրներն են այս բանկում, չեմ խոսում նաև սպասարկման որակի, որ ասենք մեկ միջազգային փոխանցումն ինձանից 3 ժամ խլեց, չեմ նշում նաև քարտի հաճախակի անաշխատունակության մասին և այլ և այլն:
Բայց ամենահատկանշական ու անուղղելի երևույթը, դա իրենց բանկ-կլիենտ կիսահամակարգն է: Այն պարզապես չի աշխատում: Արդեն 4-5 տարի է գրեթե ամեն 2-րդ գործարքում առաջանում են խնդիրներ ինչի պատճառով, օրրինակ փոխանցում ենք կատարում մաքսային վարչություն, բայց ստացողի դաշտում նշված սիմվոլները, որը ասենք գրվում է «կոդ 90» վեր են ածվում եգիպտական հիերոգլիֆների, ինչի պատճառով գումարն անհայտ ուղղությամբ է գնում, բնականաբար մաքսազերծում չի լինում իրականացնել, բնականաբար, ավելանում են պահեստավորման գումարը, և եթե բախտներս բերում է, ապա 1 շաբաթյա քրտնաջան և համառորեն զանգերի ու բանկի մասնաճյուղեր այցերի միջոցով լինում է այդ գումարը գտնել և ետ բերել: Բայս սա դեռ ամենը չէ. ասենք որոշակի դաշտերում չի կարելի ներմուծել % սիմվոլը, և օրինակ 20% ԱԱՀ ստիպված ենք գրել «ԱԱՀ քսան տոկոս»...
Իրոք՝ զվարճալի է, համաձայնվեք: Նմանատիպ խնդիրները բազմաթիվ են, կարող եմ անվերջ կիսվել, քանի որ վերջ չկա: Հա, մոռացա, մի բան էլ ներկայացնեմ, պարզվում է՝ այս բանկի գլխամասային մասնաճյուղը քաղաքային կամ բջջային հեռախոսահամար չունի, միայն ներքին հեռախոսակապով է հնարավոր կապնվել, պատկերացնո՞ւմ եք: Ներկայացնեմ ներկայիս և հուսամ վերջին խնդիրը: Վերջինն ինձ համար, քանի որ շուտով կազատվեմ այդ բանկից՝ ցավակցելով մնացողներին: Փոխանցում եմ կատարել պետբյուջե մաքսազերծման համար, մոտ 37000 դրամ, որը ինչպես կարելի էր կանխատեսել գնացել է անհայտ ուղղությամբ ու բնականաբար մաքսազերծումը չի իրականացվել: Դե իր հերթին ազդել է ինչպես հետագա ծախսերի այնպես էլ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման վրա և հիմա ցանկանում եմ դատական հայցով վերականգնել ձեռնարկության բոլոր կորուստները: Խնդրում եմ խորհուրդ տվեք իրավաբան, այս գործով դատական հայց ներկայացնելու համար: Եզրափակելով նշեմ, որ բանկ ընտրելուց երբեք ձեր ընտությունը չսևեռեք ՎՏԲ Հայաստան բանկի/VTB BANK (ARMENIA) վրա, խորհուրդ կտամ նաև ներկայումս այդ բանկից օգտվողներին րոպե առաջ ազատվել այդ բանկի «ճիրաններից»: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հիմնավոր ապացույցներով ամբողջությամբ հաստատեմ վերը նշվածս բանկի ցանկացած աշխատակցի»: