Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի դեպ, Նազարբաևը շարունակելու է մնալ Ղազախստանի Անվտանգության խորհդրի նախագահի պաշտոնում, այն էլ՝ ցմահ։ Բացի այդ նա իշխող կուսակցության առաջնորդն է։


Իսկ ԱԽՆ-ի պաշտոնը շատ ավելի մեծ լիազորություններ ունի, քան՝ Հանրապետության նախագահի պաշտոնը (լիազորությունները հատուկ նրա համար են հորինել)։ Այսինքն՝ Նազարբաևը շարունակելու է կառավարել երկիրը, բայց արդեն քողարկված ճանապարհով՝ չունենալով որևէ քաղաքական պատասխանատվություն։

Փաստորեն Ղազախստանի նախկին նախագահը Սերժ Սարգսյանից շատ ավելի խելացի գտնվեց»։