Հունիսի 27-ին Մինսկում ավարտվել է «Միսս Մինսկ» գեղեցակության 5-րդ մրցույթը: Երկրի ամենագեղեցիկ աղջկա թագի համար պայքարում էր 27 մասնակից:
Արդյունքում հաղթող ճանաչվեց 21 ամյա Յանա Կանցևենկոն: Ինչպես խոստովանել է աղջիկը, նա երբևիցե չի մտածել, որ հաղթելու է:
Սակայն Յանայի հաղթանակը միանգամից վերածվեց պարտության այն բանից հետո, երբ հրապարակվեցին սկանդալային լուսանկարները: Պարզ դարձավ, որ նախկինում Կանցևենկոն եղել է մերկապարուհի: Այսպես Մինսկի Dozari ակումբի այցելուները գեղեցկության մրցույթի հաղթողին ճանաչեցին որպես էրոտիկ բնույթի պարեր կատարողի:
Օգատատերերը ենթադրում են, թե արդյոք Յանաին կզրկեն «Միսս Մինսկ-2013» տիտղոսից, թե` ոչ:
«Միսս բարեկամություն»,որին ընտրել են հենց աղջիկները դարձել է Եկատերինա Վայտուսը, սակայն պարզվել է, որ նա նույնպես մերկապարուհի է և աշխատում է գիշերային ակումբներում: