«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ռուբեն Վարդանյանի կողմից արված բաժնետոմսերի հապշտակումը ունի շատ հետաքրքիր, բայց մոռացված նախադեպ: Տարիներ առաջ գերմանական մի ներդրումային կազմակերպություն գնել էր Գագիկ Ծառուկյանի հոլդինգ կազմակերպության մի քանի տոկոսը: Նմանատիպ մախինացիայով Գագիկ Ծառուկյանը ունեզրկեց գերմանական այդ կազմակերպությանը իրենց սեփականությունից` այսինքն բաժնետոմսերից:
Վերջին տեղեկատվությունը, որ կարդացել եմ լրատվականներում այս գործի մասին այն էր, որ գերմանացիները հայաստանյան եռաստիճան դատարաններում կրել էին պարտություն, քանի որ չէին կարողանում գտնել Հայաստանում որևէ անկախ փորձագետի ով կարող էր գնահատեր բաժնետոմսերի իրական արժեքը և հետևաբար նրանք դատական վճռով պարտավորվում էին ընդունել Ծառուկյանի առաջարկած գինը: Եթե կան իմ ընկերների մեջ մարդիք ովքեր գիտեն այս գործը ինչպես ավարտվեց (եվրո դատարան, և այլն) խնդրում եմ ինձ տեղեկացրեք»: