Ադրբեջանը ունի կիսապրոֆեսիոնալ բանակ․ ադրբեջանցի գնդապետ։
Ադրբեջանական բանակի լեգենդներ հորինելի ընթացքում թշնամին կորցրել է բոլոր տեսակի զգացողությունները ու առանց հասկանալ բոլոր հնարավոր անձանցից փորձում է հարցազրույցներ իրականացնել ու կապ չունի , թե նրանք ինչ են խոսում կամ ինչպես են արտահայտվում, կարևորը ամբողջ տեքստի իմաստը լինի, որ հայերը չեն կարողանալու դիմադրել ադրբեջանցիներին։ Բայց դե մենք չենք ֆիքսվում ընդհանուր հարցազրույցի վրա ու ֆիքսվում են սրանց բերանից թռցրած խոսքերի վրա։
Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը փորձում է ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչ հաճախականությամբ են իրենց զենքեր ու տեխնիկաներ գնում, թե ինչպիսի զորավարժությունների են մասնակցում և այլն։ Փորձում են ցույց տալ, որ օր օրի վրա գերազանցնում են այլ երկրների բանակներին ու այդ պահին հայտնվում է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ Շաիր Ռամալդանովը, ով բանակի փիառը ապահովելու համար հայտարարում է՝ Ադրբեջանը ունի կիսապրոֆեսիոնալ բանակ։ Ու ամբողջ հարցազրույցի մեջ սեփական միակ միտքը այս էր, քանի որ մնացածը պետական ապառատի կողմից գրված բոլորիս ծանոթ տեքստերն էին՝ տեխնիկայի ու զորավարժության մասին։
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան