Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նամակ է ստացել «Արմաթ» լաբորատորիայի խմբակավարների կողմից. «ՀՀ-ում «Արմաթ» լաբորատորիաների 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդնե 3 ամիս է՝ վարձատրություն չեն ստացել: Ուզում եմ հասկանալ՝ սենց բան հնարավոր ա՞ 21-րդ դարում, որ մարդիկ՝ պետական համակարգի աշխատողներ, 3 ամիս աշխատավարձ չստանան»:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանեց. «Նախորդ տարիներին լաբորատորիաների ծրագրերը դրամաշնորհով են ֆինանսավորվել, այս տարի ձևը փոխվել է՝ մրցութայինի, առարկություն են հայտնել, փետրվարին բանակցել ենք, նախագիծ պատրաստել ու ֆինանսների նախարարության հետ քննարկել, նախագիծը վաղը կքննարկվի նաև կոմիտեում և հաջորդ շաբաթ կընդունվի»: «Խոսքը վերաբերում է ՀԿ-ների կողմից կազմակերպվող ծառայության դիմաց վճարներին»,- շարունակեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ծավալված քննարկումից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց հարցը քննարկել կառավարության այսօրվա նիստում. Նիկոլ Փաշինյանը զայրացավ. «Ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից պետք ա հրաժարվել: Պետք ա հստակ իմանալ՝ ինչ աշխատանք է պլանավորվում ու գնալ առաջ: Ոչ թե նամակ ստանամ, գամ ասեմ, ասեք՝ բերեք այսօրվա նիստում քննարկենք... Քննարկեք, որոշում կայացրեք, ու այսուհետ էսպիսի դեպք չունենամ»: