Կառավարությունը քննարկում է «Տոների ու հիշատակի օրերի միասին օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018թ. ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: «Հաշվի առնելով համաժողովրդական շարժման դերն ու նշանակությունը քաղաքացիների համար՝ առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նախատեսելով, որ եթե մայիսի 1-ը շաբաթ օր է, ապա քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը»,- ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Կառավարությունն ընդունեց որոշումը: