Հուլիսի 4-ին տեղի է ունենալու բարձր մակարդակի հանդիպում եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ պետությունների միջև: Նրա նպատակն է Արևելյան գործընկերության նախարարների հանդիպման պատրաստելն է, որը ծրագրված է Բրյուսելում հուլիսի 22-ին:

Հանդիպումը անց է կացնելու Արտաքին գործերի Եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտորանական Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ֆերնանդես դե լա Պենիան:

Նույն օրը սպասվում է նաև բարձր կարգի պաշտոնյաների հանդիպում, որին մասնակցելու են ինչպես Արևելյան Եվրոպայի, այլ նաև հարավային Միջերկրածովյան երկրների ներկայացուցիչներ: Նրանք քննարկելու են եվրոպական հարևանության քաղաքականությունը: Հանդիպումը անց կացնելու է ԵՄ ընդարձակման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը: