Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին խոստացել է դումայից դուրս հանել բոլոր այն պատգամավորներին, ովքեր կծխեն.«Այստեղ ոչ-ոք չի ծխում: Իսկ ով կծխի, դուրս կհանեմ: Այստեղ ալկոհոլ էլ չի կարելի օգտագործել»,- ասել է Ժիրինովսկին լրագրողներին: Հարցազրույցից հետո  դումայում օրենք է ընդունվել քաղաքացիների առողջության և առողջության պահապանման մասին: