«Ինչ-որ մեկը մահվան սպառնալիք է տվել Արտակ Զեյնալյանին: Կարծում եմ սպանության սպառնալիք տվողը անող չէ: Բայց դա կանոն չէ: Այդ կենդանին պիտի հայտնաբերվի եւ պատասխանատվության ենթարկվի: Մեր օրենսդրությունը միանշանակ չի մեկնաբանում կյանքի հանդեպ ոտնձգության սպառնալիքը, դա կախման մեջ է դնում մի գանգուր ձեւակերպմամբ թե, «...եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել»:
Այսինքն, եթե այդ հումանոիդի գրպանից սրած մատիտ հանեն, էս ձեւակերպմամբ կարելի կլինի եւ մեկնաբանել որպես հանցակազմ եւ ցանկության դեպքում անկարելի կլինի այդպես մեկնաբանել: Կարճ ասած, ըդիկ կարեւոր չէ, թե ինչ կմեկնաբանեն:Ես իմ մասով ասեմ, որ եթե Արտակի մազից մեկը ինչ-որ կենգուրուի մեղքով ընկավ, գտնելու եմ էդ կենգուրուին, կապեմ ավտոյիս ետեից, ու տանեմ մինչեւ Տավուշ, կարող եմ երթուղին մի քիչ փոփոխել, իհարկե, մինչեւ կենգուրուի ականջների ծերերը մնան գետնին ... մնացածը գիտեք չկրկնեմ: Ու ասածս կապ չունի, որ Արտակն իմ 15 տարվա ընկերն է ու ես իր հրաժարականն եմ պահանջել նախարարի պաշտոնից:
Ասածս կապ ունի նրա հետ, որ մահվան, սպանության եւ բռնության քարոզի քոքը պտի տալ մեր երկրում:Կհամարեն իրավապահները կենգուրուի մասին ասածս ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածով նախատեսված հայտարարություն, չեն համարի, հետաքրքիր չէ,-գրել է Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: