Արդեն երկու օր է համահայկական մաքրության օրվա նկարներն ու տեսանյութերը ողողել են ադրբեջանական մամուլը: Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադառնում են հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությանը համահայկական շաբաթօրյակին:
Նշում են, որ երկրի եւ խորհրդարանի ղեկավարությունն անձամբ են մասնակցել երկրի մաքրության գործերին, նրանք ձեռքով աղբ են հավաքել եւ տեղափոխել: Հրապարակվել են նաեւ տեսանյութեր, թե ինչպես է Փաշինյանն ընտանիքի հետ մաքրում Երեւանի կենտրոնական փողոցները: