Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանեցյանին չէ, ուզում եք Գեբելսին ընտրեք ՀՖՖ նախագահ։ Հայաստանում ֆուտբոլը չի զարգանա, քանի դեռ յուրաքանչյուր բակ, գյուղ, դպրոց չունի նորմալ դաշտ։
Քանի դեռ այն առողջ կենսակերպ չէ։ Քանի դեռ տեսական մասով, չի ներառվել ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթական համակարգերում ու քանի դեռ ՀՖՖ գործադիր մարմնի զգալի մասը ոչ թե պրոֆեսիոնալներ են, այլ փոքր ժամանակ երազել են ֆուտբոլիստ դառնալ։
Երկրորդ դասարանում, արկածային վեպեր կարդալու ժամանակ, երազում էի նավապետ դառնալ։ Կլինի՞ ինձ էլ Սևանա լճում ադմիրալ կարգեք, սկսեմ ծովագնացությունը զարգացնել»։